Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Սերը 4 տարի՞ է ապրում

Սերը 4 տարի՞ է ապրում

Գիտնականները գտնում են, որ սերը 4 տարուց ավելի չի տևում: Ավելին, դա ինչ-որ տեսակի «խանգարվածություն է»: Գիտնական Խեորխինա Մոնտեմայոր Ֆլորեսը գտնում է, որ շատ կարևոր է տարաբաժանել սերը համակրանքից: Այս մասին տեղեկացնում է science.yoread.ru/news-ը:

 

Սիրահարվածության առաջին փուլը առաջացնում է հատուկ քիմիական միացությունների ձևավորում. դրանք ձևավորվում են ուղեղում և կենտրոնանում նեյրոններում: Դրանից հետո ակտիվանում է ուղեղի որոշ կենտրոնների, ինչպես նաև նշագեղձերի աշխատանքը: Ակտիվացած հատվածները արձագանքում են մարդու զգացմունքներին:

 

«Ինչպես տեսնում ենք ֆիզիկական պրոցեսները չափազանց բարդ են: Եթե խոսենք տերմինները բացառելով, այդ դեպքում սիրահարված մարդը բացի իր սիրո առարկայից, չի կարող ոչ մի բանի մասին մտածել», - կարծում է գիտնականը:

 

Այնուամենայնիվ Մոնտեմայորը համոզված է, որ նույնիսկ ամենառոմանտիկ և ուժեղ զգացմունքը չի կարող տևել 4 տարուց ավելի: Պատճառը գտնվում է մարդու անատոմիայի մեջ: Բացի այդ, նա համոզված է, որ սիրահարվաությունը աներեսության վիճակ է:

 

Ամենաուժեղ զգացմունքը, ինչպես գտնում են գիտնականները, կարելի է զգալ կյանքում միայն մեկ անգամ: Մնացած բոլորը հանդիսանում են սեքսուալ հրապուրանք կամ սովորական կապվածություն:

 

Մոնտեմայորը գտնում է, որ սերը բացասական ազդեցություն է թողնում մարդու զարգացման վրա: Այդ վիճակը նվազեցնում է նրա ստեղծագործական և ընդհանրապես կենսական ակտիվությունը:

 

Դժբախտաբար, ըստ գիտնականի, սերը հսկողության չի ենթարկվում: Մարդու ուղեղի քիմիական միացությունները սիրահարվածության փուլում առաջ են բերում կախվածություն և հիշեցնում են ծարավի կամ սովի վիճակը: Ուրախացնում է այն, որ այս վիճակը երկրատև չէ:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ